Քերոբյան․ ՀՀ արտահանման մոտ 40%-ն է ՌԴ գնում, Լարսը բաց է՝ խնդիր չկա

Քերոբյան․ ՀՀ արտահանման մոտ 40%-ն է ՌԴ գնում, Լարսը բաց է՝ խնդիր չկա

PanARMENIAN.Net - էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններում հնարավոր խնդիրների վերաբերյալ հարցին, ասել է, որ ՀՀ արտահանման մոտ 40%-ն է ՌԴ գնում, տնտեսվարողներն աշխատում են, ամեն ինչ նորմալ է, որևիցե խնդիր չկա։

Քերոբյանը նշել է նաև, որ Լարսի անցակետում հերթեր չկան՝ հիշեցնելով, որ իր և ՌԴ գործընկերոջ՝ 2022 թվականի հունիսի պայմանավորվածություններից հետո Լարսի անցակետում նոր ուղիներ են բացվել, ընդամենը 2 օր են հարցեր եղել, ինչը կարգավորվել է, գրում է Aysor.am-ը։

Նախարարը հավատացրել է, որ վառելիքի խնդիր ևս չկա։

«Որոշակի խնդիր կա բենզինի հետ կապված, բայց մեր առաջին դիմումը մասնակիրորեն բավարարվել է, աշխատում ենք գործընկերների հետ», - ասել է նա՝ նշելով, որ գները շուկայից են կախված։

Հոկտեմբերի 3-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնել էր, որ Վերին Լարսի անցակետում կուտակվել է Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակով մոտ 60 բեռնատար։ Նա պարզաբանել էր, որ ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում, և արտադրանքի մի մասն ուղարկվում է փորձաքննության։ Մաքսային կցորդը հայտնել էր նաև, որ ներկայումս Ռուսաստան է ժամանում հայկական բեռների աննախադեպ մեծ ծավալ՝ օրական միջինը 200 բեռնատար։

Ավելի վաղ հայտնի դարձավ նաև, որ 2023 թվականի հոկտեմբերին սպառվել էր բենզինի և դիզվառելիքի քվոտան, և հայկական կողմը դիմել էր քվոտան ավելացնելու խնդրանքով, որը բավարարվել էր մասամբ։ Արդյունքում, ՌԴ–ից ներմուվծել էր 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք՝ չնայած սեպտեմբերի 21-ին ՌԴ կառավարության կողմից նավթամթերքների այս տեսակների արտահանման ժամանակավոր արգելքին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---