ԼՂ ներկայացուցչության դիմաց ակցիա անողները ծեծել են Կարեն Շահրամանյանին

ԼՂ ներկայացուցչության դիմաց ակցիա անողները ծեծել են Կարեն Շահրամանյանին

PanARMENIAN.Net - Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել՝ բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ հարձակվել են Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա և ծեծի ենթարկել նրան։

Ոստիկանները մեծ դժվարությամբ են կարողացել Շահրամանյանին ազատել ցուցարարների ձեռքից և մի կողմ տանել նրան, հայտնում է Sputnik Արմենիան։

Արցախցիները առավոտից ակցիա են անում՝ բողոքելով Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի վճարումը դադարեցնելու որոշման դեմ։ Ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը` նրանք կարողացան մուտք գործել Արցախի ներկայացուցչություն։

Իրավիճակը լարվեց, երբ ակցիայի մասնակիցները բղավելով հարցեր էին հնչեցնում, իսկ Սամվել Շահրամանյանը հեռացավ՝ ասելով, որ նման պայմաններում չի կարող պատասխաններ տալ։ Հավաքվածներից մի քանիսը կրկին ներխուժեցին շենք, մյուսները մնացին դրսում։

Կարեն Շահրամանյանը երկար տարիներ աշխատել է Արցախի պետական համակարգում։ 2010-2020թթ. նա զբաղեցրել է Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնը, ապա ղեկավարել է Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն։ 2021թվականին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

Ավելի ուշ քաղաքացիները ոստիկանության հորդորով լքեցին Երևանում Արցախի ներկայացուցչության տարածքը, հայտնում է «Փաստինֆոն»։

Շահրամանյանը դուրս է եկել շենքի դիմաց՝ լսելու բռնի տեղահանվածների բողոքները։ Նա հայտարարել է, որ որևէ փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի ստեղծած պետությունը։ Նա ասել է, որ եթե պատերազմը 1 ժամ հետո կանգներ, «կմտնեին քաղաք, երեխաներին կկոտորեին»։

«Արցախը լուծարված չէ։ Այդ փաստաթղթի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, բայց այսքանիդ մոտ չեմ կարող ասել։ Ե՛վ դրական, և՛ բացասական կողմեր կան։ Որևէ փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով Հ1-ի տաղավարում։ Ես պատասխանը տալու եմ և՛ այս փաստաթղթի, և՛ այն փաստաթղթի մասով, որով սեպտեմբերի 20-ին կանգնեցվել են ռազմական գործողությունները»,- ասել է Շահրամանյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---