Դատախազը պահանջել է Արմեն Չարչյանին 5 տարվա ազատազրկման դատապարտել

Դատախազը պահանջել է Արմեն Չարչյանին 5 տարվա ազատազրկման դատապարտել

PanARMENIAN.Net - Դատախազը պահանջել է 5 տարվա ազատազրկման դատապարտել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը

«Արմեն Չարչյանի գործով դատախազը միջնորդեց Դատարանին նշանակել նրան պատիժ ազատազարկում՝ 5 տարի ժամկետով: 24.11.2023թ. Ժամը՝ 16:00-ին նշանակված դատական նիստով ես եմ հանդես գալու ճառով»,–գրել է նա։

2021-ի հունիսի 18-ին համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Նա մեղադրվում է ԲԿ աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունել, այն համարում է քաղաքական հետապնդում։

Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց, հետո՝ օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։ Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել պատգամավորին` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---