Թուրքիան իր բաժինն է պահանջում Հայաստանի ապագա ԱԷԿ-ու՞մ

PanARMENIAN.Net - Այսօր «Արարատ» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ եւ հայ հասարակայնության մասնակցությամբ կայացավ «Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների ներկա վիճակը եւ «ճանապարհային քարտեզը» թեմայով քննարկում, որին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների եւ մտավորականության ներկայացուցիչներ:



«Ինչպես ցույց է տվել մեր կենտրոնի կողմից անցկացրած սոցհարցումը, հայ հասարակայնության ներկայացուցիչներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, շատ անհանգստացած եւ վրդովված են հայ-թուրքական միջպետական բանակցությունների գործընթացով, որն անվանվում է «ֆուտբոլային դիվանագիտություն»,- ասել է «Արարատ» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Արմեն Այվազյանը: Նրա խոսքերով, իշխանությունների հակահայկական քաղաքականության պատճառով հնարավոր է դարձել Հայաստանի կողմից նախապայմանների ընդունումը, որոնք պարտադրվում են Թուրքիայի կողմից: Արմեն Այվազյանը հիշատակեց պատմաբանների հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծումը, Թուրքիայի այժմյան տարածքների ճանաչումը եւ ընդգծեց Թուրքիայի առանձնահատուկ ուշադրությունը նոր հայկական ԱԷԿ-ի շինարարության նկատմամբ:



«Հայաստանի համար շատ վտանգավոր է այն փաստը, որ Թուրքիան ձգտում է դառնալ Հայաստանի նոր ԱԷԿ-ի բաժնետերը: Դա առաջին հերթին սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը»,- հայտարարեց Այվազյանը: Նա նաեւ ընդգծեց, որ ապրիլի 24-ի նախօրեին, երբ ողջ աշխարհի հայությունը սգալու էր Ցեղասպանության զոհերի հիշատակը, հայ-թուրքական փաստաթղթի ստորագրումը բոլորովին անտեղի էր:



Իրենց կարծիքը հայտնեցին նաեւ մտավորականության, տարբեր հասարակական կազմակերպությունների եւ երիտասարդության ներկայացուցիչները: Քննարկման վերջում ընդունվեց փաստաթուղթ, որի տակ կարող էին ստորագրել բոլոր ցանկացողները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---