ԶՈւ-ում ծառայող քաղանձանց ընտանիքների փոխհատուցման հարցը քննարկվում է

ԶՈւ-ում ծառայող քաղանձանց ընտանիքների փոխհատուցման հարցը քննարկվում է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվում է ԶՈւ-ում ծառայող քաղաքացիական անձանց ընտանիքների փոխհատուցման հարցը։ Առաջարկվում է նրանց ընտանիքները պետք է փոխհատուցում ստանալու հնարավորություն տալ՝ պետական վճարի ձևով։ Այդ մասին ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Նախատեսվում է, որ փոխհատուցումը կվճարվի ընտանիքներին ԶՈւ-ում ծառայող քաղաքացիական անձանց մահվան կամ վիրավորվելու դեպքում։ Նրանք աջակցություն կստանան Զինծառայողների կյանքի եւ առողջության ապահովագրման հիմնադրամից։

Օրինագիծը դրական եզրակացություն է ստացել Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---