Ինչ սպառնալիքներ է պարունակում իր մեջ «ճանապարհային քարտեզը»

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին հրապարակված անհայտ բովանդակությամբ, սակայն իր էությամբ հակահայկական, հայ-թուրքական փաստաթուղթը կարող է շատ վտանգավոր եւ անդառնալի հետեւանքներ ունենալ: Այդ մասին է խոսվել «ճանապարհային քարտեզի» հասարակական քննարկման շրջանակներում, որի կազմակերպիչը Ռազմավարական հետազոտությունների «Արարատ» կենտրոնն է:



Այս անհայտ ծրագրի հրապարակումը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին թուրքերի կողմից ստվեր նետելու մի փորձ էր հայ ժողովրդի համար խիստ խորհրդանշական բնույթ ունեցող ամսվա վրա: «Թուրքական կողմը ցանկանում է, որ ապրիլն առաջիկայում նշվի ոչ թե որպես հայության պայքարի ամիս հանուն պատմական արդարության հաստատման, այլ որպես հայ-թուրքական «մերձեցման» ամիս»,-ասել է Ռազմավարական հետազոտությունների «Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:



Այվազյանը գտնում է, որ այսպես կոչված «ճանապարհային քարտեզը» միտված է հոգեբանորեն նախապատրաստել հայ ժողովրդին իր ազգային շահերից հրաժարվելուն: Նա նաեւ վստահ է, որ այս պայմանագիրը, որ կնքվել է հայ ժողովրդի թիկունքում, նպաստեց նրան, որ ԱՄՆ նախագահը չարտասանեց Հայաստանի համար այդքան կարեւոր «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, բացի այդ անպաշտպանության զգացողություն ստեղծեց ողջ աշխարհի հայության մոտ:



«2009թ. ապրիլի 23-ին մենք արթնացանք մեկ այլ Հայաստանում, մի երկրում, որը գտնվում է թշնամու ամուր դիվանագիտական ու գաղափարական ճիրաններում: Ստեղծված իրավիճակում մեկ բան է մնում` պահանջել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, «ճանապարհային քարտեզի» դենոնսացիան, Թուրքիայի հետ պարտվողական բանակցությունների դադարեցում, քանի դեռ վերջինս չի հրաժարվել հակահայկական թշնամական քաղաքականությունից, այդ թվում, Արցախի հարցում Ադրբեջանին աջակցելուց»,-հայտարարել է Արմեն Այվազյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---