Վիտալի Բալասանյանը զենք է հանձնել ոստիկանություն

Վիտալի Բալասանյանը զենք է հանձնել ոստիկանություն

PanARMENIAN.Net - ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին և հանձնել «Մակարով» տեսակի ատրճանակ։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Aysor.am-ի հետ զրույցում։

«Պարզվում են զենքի օրինական լինելու հանգամանքները»,–ասել են կոմիտեից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայությունում։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբանը` Ռաֆայել Մարտիրոսյանը։

Արցախի Հանրապետությունից բնակչության բռնի տեղահանումից հետո, մամուլում և սոցցանցերում հակասական հաղորդագրություններ են եղել Բալասանյանի ճակատագրի մասին։ Գրում էին, թե ադրբեջանական ուժայինները նրան ձերբակալել են, սակայն, ավելի ուշ պարզվեց, որ նա Հայաստանում է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---