Ռուսաստանին չհաջողվեց համոզել ՆԱՏՕ-ին չեղյալ հայտարարել Վրաստանում կայանալիք զորավարժությունները30 ապրիլի 2009 - 23:29 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը խոստովանել է, որ իրեն չի հաջողվել համոզել դաշինքի ղեկավարությանը` չեղյալ հայտարարել 2009թ. մայիսին Վրաստանում կայանալիք զորավարժությունները: Այսպիսին են օգոստոսյան պատերազմից հետո ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստի արդյունքները: Ռոգոզինը հաղորդել է, որ Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների թեման արծարծվել է Ռուսաստանի հարավային սահմանների անվտանգության քննարկման համատեքստում այդ կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի վերլուծության ընթացքում, որը «հիմնականում առճակատային է Ռուսաստանի հանդեպ»: Ներկայացուցիչը նշել է, որ այդ համատեքստը կա նաեւ ՆԱՏՕ-ի որպես գլոբալ կազմակերպության զարգացման հայեցակարգում, եւ մասնավորապես, տարածքը «ագրեսոր պետությունից» պաշտպանելու ֆունկցիայի պահպանման մասում: Ռոգոզինի գործընկերները փորձում էին առարկել, որ զորավարժություններն անց են կացվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, որ դրանք վաղուց ծրագրված են եւ չեն սպառնում ՌԴ ազգային շահերին: «Գործընկերների եւ զրուցակիցների փաստարկները մեզ չեն համոզում»,-հայտարարել է նա մամուլին: «Այս զորավարժություններն անտեղի են, մենք դիմում ենք մեր գործընկերների սթափ մտքին: Զենքի ցանկացած կիրառում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի սահմանների մոտ մենք համարում ենք սադրիչ գործողություն»,-հայտարարել է Դմիտրի Ռոգոզինը: ՆԱՏՕ-ում ՌԴ լիազոր ներկայացուցիչն այդ կազմակերպությունը համեմատել է «կույր ռնգեղջյուրի հետ», որը խնդիրներ է առաջացնում իր կողքին գտնվողների համար: «Մենք լրացուցիչ պարզաբանումներ ենք ակնկալում այն պնդաճակատ դիրքորոշման վերաբերյալ, որը ներկայացվեց Ռուսաստան-ՆԱՏՕ նիստի ժամանակ»,-ասել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |