Սեպտեմբերի 19-ից հետո 220 աճյուն է ԼՂ-ից ՀՀ տեղափոխվել ԿԽՄԿ օգնությամբ![]() 27 հոկտեմբերի 2023 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո, մինչ այժմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն օգնել են Հայաստան տեղափոխել 220 աճյուն, որոնց թվում են նաև վառելիքի պահեստում պայթյունի զոհերը, հայտնում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը։ «Զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է․ մեր դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել՝ անցյալ ամիս վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |