Լաչինի արգելափակման հետևանքով ՀՀ-ում մնացած արցախցիները ևս աջակցության շահառու կհամարվեն![]() 27 հոկտեմբերի 2023 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում մնացած արցախցիները ևս աջակցության շահառու կհամարվեն։ Այդ մասին «Հումանիտար կենտրոնում» հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։ «Կառավարության որոշման փոփոխության համաձայն՝ աջակցության շահառու են համարվելու նաև այն անձինք, որոնց տեղաշարժը 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով սահմանափակվել էր։ Որոշ մարդիկ ունեին առողջապահական խնդիրներ, կամ ուսումնառության համար տեղափոխվել են ՀՀ, նրանք ևս կստանան աջակցության վճարումները»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը: ԼՂ-ից բռնի տեղահանված 41,611 անձ արդեն իսկ ստացել է վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։ Մոտ 100,000 անձ արդեն ստացել է 100,000 միանվագ աջակցությունը: Բացի այդ, փոխնախարարը նշել է, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին էլ 50,000 դրամներ կփոխանցվեն բոլոր այն շահառուներին, որոնք 100,000 դրամի շահառու են հանդիսացել։ Գումարը կստանան առաջնային ծախսերը հոգալու համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |