Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով![]() 30 հոկտեմբերի 2023 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ–արևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում հոկտեմբերի 31–ին և նոյեմբերի 1–ին ջերմաստիճանը կբարձրանա մինչև +23․․․+25 աստիճան, իսկ Սյունիքում կհասնի +27–ի։ Նոյեմբերի 3–4–ին կլինի +20․․22, Սյունիքի հովիտներում՝ +23․․․+25։ Երևանում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա օրերին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է մինչև +23 աստիճան, նոյեմբերի 3–ին և 4–ին՝ +21 աստիճան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |