Նախարար․ ԴԱՀԿ-ի հետ խնդիրների դեպքում գումարներն այլևս չեն սառեցվի բանկային հաշիվներում![]() 1 նոյեմբերի 2023 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության տեխնիկական հագեցվածությունն արդիականացվել է, ինչը թույլ կտա լուծել բանկային հաշվում որոշակի գումարի սառեցման ժամանակ առաջացող խնդիրը: Նախարարի խոսքով` այսօր խնդիր է առաջանում, երբ ԴԱՀԿ–ն որևիցե անձի բանկային հաշվում առկա գումարի վրա արգելանք է դնում, և այն ավտոմատ կերպով արգելափակվում է նաև նրա մյուս բանկերում առկա հաշիվներում, հայտնում է Sputnik Արմենիան։ Մինասյանը նշել է, որ խնդիրը մասամբ լուծվել է յոթ բանկերի հետ համագործակցությամբ, որոնց ծրագրային ապահովումը ներդաշնակեցվել է ծառայության հետ: Միևնույն ժամանակ, սակայն, պարզվել է, որ ԴԱՀԿ–ի ծրագիրը թարմացման կարիք ունի։ «Ծրագրի արդիականացման դեպքում հենց քաղաքացին գումարը փոխանցի ԴԱՀԿ հաշվեհամարին, նրա հաշիվները կբացվեն բոլոր մյուս բանկերում»,– ասել է նա: Նախարարը ավելացրել է, որ խնդիրն արդեն լուծվել է տերմինալների միջոցով տուգանքները վճարելու դեպքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |