Առաջին քոբրենդային քարտը՝ Telcell Wallet-ում

Առաջին քոբրենդային քարտը՝ Telcell Wallet-ում

PanARMENIAN.Net - Telcell-ի և «Հայէկոնոմբանկի» գործակցության շրջանակում օգտատերերը հնարավորություն ունեն անվճար պատվիրելու և ստանալու Visa թվային քոբրենդային քարտ:

Ընկերությունների գործակցությունը ռազմավարական բնույթ ունի և նպատակաուղղված է նորարարական տեխնոլոգիաները հասանելի դարձնելու օգտատերերին։ Գործակցության առաջին փուլում Telcell Wallet հավելվածի օգտատերերը հնարավորություն են ստացել ստեղծելու բանկային հաշիվ և իրականացնելու դրամապանակի համալրումներ։

«Հայէկոնոմբանկի» Պլաստիկ քարտերի վարչության պետ Արտյոմ Բաղդասարյանի խոսքով` «Թել-Սել» ընկերության հետ Հայէկոնոմբանկի գործակցությունը կրում է երկարաժամկետ փոխշահավետ բնույթ:

«Հիմնվելով գործակցության հաջող փորձի վրա և նպատակ ունենալով Telcell Wallet հավելվածի օգտատերերի համար ընդլայնել բանկային ծառայությունները՝ ծնվեց քոբրենդ քարտի գաղափարը, որի պլատֆորմը լինելու է ֆինանսական այլ ծառայությունների ներդրման և զարգացման հիմք, ինչպիսիք են վարկային պրոդուկտները, փոխանցումների համար նոր լուծումների հասանելիությունը և այլն», նշել է նա։

«Թել-Սել» ՓԲԸ Ֆինտեխ ծառայությունների զարգացման դեպարտամենտի ղեկավար Արման Գրիգորյանի տեղեկացմամբ՝ թվային քարտեր թողարկելու շարժառիթը հենց օգտատերերի պահանջարկն էր, ինչպես նաև ֆինանսական բոլոր գործարքները մեկ հավելվածում միավորելով առավել հարմարավետություն ստեղծելու մեր ցանկությունը։

«Մենք Visa-ում հպարտ ենք, որ նպաստում ենք Հայաստանի ֆինանսական հատվածի թվայնացմանը: Telcell-ի և AEB-ի հետ մեր համագործակցությունը ցույց է տալիս գործընկեր ֆինանսական հաստատություններին նորարարական պրոդուկտներ և լուծումներ տրամադրելու Visa-ի պատրաստակամությունը: Մենք վստահ ենք, որ մեր հաճախորդները կօգտվեն քոբրենդային քարտերի առաջարկի բոլոր առավելություններից։ Մենք կշարունակենք նպաստել Հայաստանի թվային ապագային»,- իր հերթին հավաստիացրել է Visa ընկերության Կովկասի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։

Թվային քարտերն ավելի անվտանգ են

Թվային քարտը ֆիզիկական կրիչ չունեցող բանկային քարտ է, որի տեղեկատվությունը հասանելի է միայն քարտապանին։ Այն թույլ է տալիս բոլոր գործարքները կատարել ավելի անվտանգ։

Visa թվային քարտը տրամադրվելու և սպասարկվելու է անվճար, իսկ Telcell տերմինալներից համալրումն իրականացվելու է առանց սպասարկման վճարի:

Թվային քարտերը հարմար են առցանց առևտրի և անհպում վճարումների համար

Թվային քարտ ունենալու դեպքում քարտապանը ֆինանսական գործարքները կարող է կատարել օնլայն՝ Google Pay-ի կամ Apple Pay-ի օգնությամբ։

Visa թվային քարտերի սպասարկումը Telcell Wallet հավելվածում անվճար է

Telcell Wallet-ի միջոցով թողարկված քարտերն ունեն դրական մնացորդի 3% եկամուտ, ողջ աշխարհում գործարքների հնարավորություն, առանց միջնորդավճարի համալրում ՀՀ բոլոր Telcell Terminal-ներից: Քարտերն ունեն յուրօրինակ դիզայն կոնցեպտ՝ հնարավոր է ընտրել տարբեր ձևավորմամբ տարբերակներ, որոնցից 4-ը հայ արտիստների արվեստի գործեր են։

Քարտը տրամադրվելու և սպասարկվելու է անվճար, վավերականության 5 տարի ժամկետով։

Քարտը հնարավոր է ստեղծել՝ նաև լինելով երկրից դուրս

Telcell Wallet ունենալու պարագայում հնարավոր է ստեղծել քարտը՝ լինելով Հայաստանից դուրս, և օգտագործել աշխարհի ցանկացած կետից։

«Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Ղազարյանի խոսքով՝ քոբրենդային քարտերի թողարկումը ֆինանսական բոլոր ծառայությունների միասնական հարթակի ստեղծման առաջին քայլն է։

«Մեր վերջնական նպատակն է էլ ավելի կատարելագործել այս ձևաչափը և համագործակցություն հաստատել մեծաթիվ ֆինտեխ հաստատությունների հետ, ինչը մեզ կմոտեցնի ընկերության հիմնական նպատակին՝ ստեղծել բոլորի համար առավել հարմար ֆինանսական հարթակ»,- ասաց Արտյոմ Ղազարյանը։

VISA թվային քարտ ձեռք բերելու առաջին քայլը Telcell Wallet հավելվածը ներբեռնելն է Google Play-ից կամ App Store-ից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---