30 տարի բեմում. Վիվա-ՄՏՍ-ի և «Փարոս» կամերային երգչախմբի գործընկերությունը շարունակվում է

30 տարի բեմում. Վիվա-ՄՏՍ-ի և «Փարոս» կամերային երգչախմբի գործընկերությունը շարունակվում է

PanARMENIAN.Net - Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է միջազգային մրցույթների դափնեկիր «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը։

Իր տեսակի մեջ եզակի երգչախումբը ներառական է. երգիչներից շատերը սայլակավոր են կամ այլ տեսակի հաշմանդամություն ունեն: Ստեղծագործական կայացման երկար ուղի անցած երգչախումբը ստեղծվել է երեսուն տարի առաջ՝ սայլակի օգնությամբ տեղաշարժվող մարդկանց հոգեբանական ռեաբիլիտացիան ապահովելու համար:

Արդեն այսօր «Ունիսոն» ՀԿ-ին կից գործող «Փարոսը» երկրում մեծ ճանաչում ունի: Երեք տասնամյակի ընթացքում «Փարոսը» կամերային երաժշտությունը լավագույն կերպով է ներկայացրել Հայաստանի և արտերկրի մեծ բեմերում (Լիբանան, Վրաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Վատիկան, Ֆրանսիա, Ավստրիա, Սլովակիա, Լատվիա, Ռուսաստան)՝ դրսևորելով բարձր պրոֆեսիանոլիզմ և խնդիրները երաժշտությամբ հաղթահարելու կամքի ուժ: «Փարոսն» իր օրինակով լիարժեք ապրելու և ստեղծագործելու պատգամ է հղում հաշմանդամություն ունեցող անձանց. արվեստը ոչ միայն ինքնադրսևորվելու հնարավորություն է, այլև ապրեցնելու ուժ ունի:

«Մեր ստեղծագործական նվաճումները անհնար կլինեին առանց աջակիցների։ Դրա վառ ապացույցն է 2011թ.-ին Բրատիսլավայում կայացած «Musica Sacra» միջազգային մրցույթում «Փարոսի» հաղթանակը, որն արձանագրվեց, երբ երգչախմբի գլխավոր գործընկերոջ դերը ստանձնեց Վիվա-ՄՏՍ-ը։ Այդ հաջողությանը հաջորդեցին Երգչախմբերի համաշխարհային խաղերին «Փարոս»-ի նվաճած արծաթե 4 մեդալները (2014 և 2016թթ.) և հետագա բազմաթիվ պատասխանատու ելույթներն ու հյուրախաղերը», - ասել է «Ունիսոն» ՀԿ-ի և «Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանը։

«Փարոսի» հոբելյանական համերգի կայացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: Խումբը կատարել է Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Հ. Օդաբաշյանի, Գ. Օրբանի և այլ հեղինակների ստեղծագործություններից, հնչել է նաև Կ. Ափրիկյանի «Սասունցի Դավթի ծնունդը» օրատորիայի ֆինալը։ Համերգին մասնակցել են օպերայի սիմֆոնիկ նվագախումբը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը, «Արևային զանգակները», Արցախի պետական երգչախումբը և Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը։

«Փարոսի» հոբելյանական համերգը կազմակերպվել է

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---