Միրզոյանը կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի համաժողովին

Միրզոյանը կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի համաժողովին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Փարիզում։ Նա մասնակցելու է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանսիան պաշտոնական հայց է ներկայացրել ՅՈւՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս կարողանա ձեռք բերել թույլտվություն՝ ֆիզիկապես այցելելու Լեռնային Ղարաբաղի տարածքներ և արձանագրելու բոլոր այն պատմամշակութային արժեքները, որոնք հայկական են, որպեսզի նույնականացվեն։ Այդ մասին Երևան այցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ բռնի տեղահանումից հետո 5000-ից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են Արցախի տարածքում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---