Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրհետապնդում է հարուցվել

Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրհետապնդում է հարուցվել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանն ասել է, որ Հարությունյանի քրեական գործով որոշակի զարգացումներն կան։

Նա տեղեկացրել է, որ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել։

«Շուրջ 5 ամիս տևած ռազմագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը ստացել ենք, սպաները միակարծիք եզրակացություն են տվել, որը, կարծում եմ, յուրաքանչյուր իրավաբանի գնահատմամբ առերևույթ վկայում է Ջալալ Հարությունյանին մեղսագրվող գործողություններում նրան առաջադրված հանրային հետապնդման հիմքերի բացակայության մասին։ Այս եզրակացությունը ստանալուց հետո, ունեցանք դատախազության կողմից կայացրած հիմնավոր որոշում առաջին դրվագով (հակահարվածի մասին) մեղադրանքը դադարեցնելու վերաբերյալ»,-ասել է Արսեն Սարդարյանը, գրում է Aysor.am-ը։

Մանրամասնելով՝ փաստաբանն ասել է, թե Ջալալ Հարությունյանին մեղադրում էին, թե իբր ուժերի հարաբերակցությունը հաշվի չի առել, այդ իրադրությունում թշնամու նկատմամբ հարձակում կատարելը չէր կարող կանոնադրության պահանջներից բխել։

«Ռազմագետները միանշանակ պատասխանեցին, որ այդ իրադրությունում դա ոչ միայն եղել է օրինական, այլև եղել է անհրաժեշտություն, որը կատարվել է Ջալալ Հարությունյանի կողմից: Այս մասով քրեական հետապնդումը դադարեցվեց»,-ասել է փաստաբանը։

«Սակայն երկրորդ դրվագի մասով քրեական նոր հետապնդում առաջադրվեց, անունով նոր է, բայց այն ամբողջությամբ կրկնում է արդեն իսկ առաջադրված նախկին մեղադրանքը, և, կարծես, այս ռազմագիտական փորձաքննությունը ընդհանրապես գոյություն չի ունեցել», - ասել է Սարդարյանը։

Նոյեմբերի 8–ին փաստաբան Արսեն Սարդարյանը հայտնել էր, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով։

Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր պատերազմական 2 դրվագով. առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---