Արցախից բռնի տեղահանության արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան13 նոյեմբերի 2023 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Արցախի բնակչության բռնի տեղահանության հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան, հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական խորհուրդը: Այդ թանգարանների թվում է նաև Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղ–թանգարանը։ Ավելի վաղ Մատենադարանից հայտնել էին, որ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում պահվում էին կրկնօրինակ ձեռագրերը, դրանք բնօրինակներ չէին: 2020թ պատերազմի ժամանակ դրանք ի պահ տրվեցին Մատենադարանին: Պատերազմից հետո դրանց մի մասը վերադարձվեց Գանձասար ցուցադրության: Ադրբեջանի հսկողության տակ են անցել նաև՝ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը, Մարտակերտի շրջանի երկրագիտական թանգարանը, Ասկերանի շրջանի երկրագիտական թանգարանը, Նիկոլ Դումանի տուն–թանգարանը (գյուղ Ծաղկաշատ), Մարտունու շրջանի երկրագիտական թանգարանը, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի երկրագիտական թանգարանը, Գեներալ Պարսեղովի տուն–թանգարանը (գյուղ Կոլխոզաշեն)։ Ըստ խորհրդի նախնական տվյալների՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Շուշիում և Հադրութի շրջաններում Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել ևս 10 թանգարան՝ 17, 070 ցուցանմուշով և արվեստի գործերի 8 հավաքածու՝ 1077 ցուցանմուշով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42–րդ նստաշրջանին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարևորել էր, որ Արցախում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից։ Ուշագրավ Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի | Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է Հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով Ամերիկահայ գործարարը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար WITSA-ի մրցանակ է ստացել Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով Ցուցուլյան․ «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար Նա նաև ասել է, որ վնասների չափի մասին դեռ վաղ է խոսել Ադրբեջան այցի ժամանակ Դուրովը եղել է նաև հայաթափված Արցախում Դուրովն Ադրբեջանում էր նույն այն օրերին, երբ այդ երկիր էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը |