Ավինյան. Գնացեք՝ գտեք տեղերը, որտեղ կառուցվելու է շների զբոսայգի՝ մի շաբաթից կզեկուցեք![]() 13 նոյեմբերի 2023 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչությունը բոլոր 12 վարչական շրջանից ստացել է շների համար զբոսայգիների հատվածներում տեղեր առանձնացնելու վերաբերյալ պատասխանները։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ներկայացված տեղեկատվությունը քաղաքապետ Տիգրան Ավինյանին դրանք չեն բավարարել՝ նա հանձնարարել է հստակեցնել կառուցապատման վայրերը և զեկուցել մեկ շաբաթից։ «Գնացեք, գտեք այդ տեղերը հստակ, որտեղ կնախագծենք ու կկառուցեք այդ շների զբոսայգին։ Մեկ շաբաթից կզեկուցեք ամբողջը»,- ասել է Ավինյանը, հայտնում է Panorama.am-ը։ Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանն ասել է, որ Կենտրոն վարչական շրջանում նախատեսում են Օղակաձև զբոսայգում կառուցել շների համար առանձնացված հատված, նախագծանախահաշվային փաթեթն արդեն պատրաստ է։ Ավինյանն ասել է, որ Օղակաձև զբոսայագում արդեն մեկ հատ կա, հարցրել՝ ենթադարվո՞ւմ է արդյոք մեկ այլ հատվածում։ «5-րդ օղակաձև հատվածում մեկ հատ ունենք, ինչքանո՞վ է ճիշտ էլի Օղակաձև այգում»,- ասել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։ Ավինյանն արձագանքել է. «Ձեզանից է պատասխանը գնացել, պարոն Ղուկասյան։ Հիմա պարոն Գրիգորյանն ինքն իրենից հո չի ասում Օղակաձև այգի։ Մի հատ ձեզ մոտ հասկացեք՝ որտեղ եք կառուցում»։ Գրիգորյանը նաև ասել է, որ հստակ նշված չէ, թե Օղակաձև այգում որ հատվածում է նախատեսվում կառուցել այդ առանձնացված հատվածը։ Սամվել Ղուկասյանը խնդրել է մեկ շաբաթ ժամանակ շտկումներ անելու համար։ «Ժողովուրդ ջան, արդեն 4-5 ամիս է ժամանակը տրվում է, ոնց որ արդեն փչացած հեռախոս եմ դառնում էլի այս հանձանարականի մասով։ Մեկ շաբաթից կզեկուցեք ամբողջը»,–ասել է նա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |