ԿԽՄԿ-ն հոկտեմբերին է տեսակցել Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքյանին![]() 13 նոյեմբերի 2023 - 18:54 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված, ապա Բաքվում 20 տարվա ազատարզկման դատապարտված Վիգեն Էուլջեքյանին ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են հոկտեմբեր ամսին։ Այս մասին հայտնել են ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը, որը գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից 2020 թ. 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, առողջական լուրջ խնդիրներ ունի։ Այդ մասին ահազանգել է նրա կինը։ ԿԽՄԿ-ից հայտնել են, որ տեսակցել և շարունակում են տեսակցել բոլոր հաստատված անձանց։ Վերջին անգամ տեսակցություն տեղի է ունեցել հոկտեմբեր ամսին։ Տեսակցության շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվում նաև անազատության մեջ գտնվող առողջական վիճակին։ Թե ինչպես է գնահատվել Էուլջեքյանի առողջական վիճակը, արդյո՞ք նրան բուժօգնություն տրամադրվում է, խոշտամգման տարրեր առկա եղել են, թե ոչ՝ ԿԽՄԿ-ից մանրամասներ չեն հայտնել՝ նշելով, որ այդ հարցերը քննարկվում են իշխանությունների և ընտանիքների հետ։ Լիբանանահայեր Մարալ Նաջարյանը ու Վիգեն Էուլջեքյանn իրերի հետևից Բերձոր էին մեկնել 2020 թ.նոյեմբերի 11-ին և գերեվարվել ադրբեջանցիների կողմից։ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021 թ. մարտին, իսկ Վիգեն Էուլջեքյանին Բաքվում դատապարտել են 20 տարվա ազատազրկման՝ ներկայացնելով որպես «գումարի դիմաց կռվող վարձկան»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |