Հայաստանի ամենաարագ տան ինտերնետն արդեն Իջևանում է20 նոյեմբերի 2023 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Ucom ընկերության կողմից մատուցվող տան ամենաարագ ինտերնետը և ամենաշատ հեռուստաալիքներն այսուհետ հասանելի են Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ ընկերությունը չի դադարում անընդհատ կատարելագործվել և մեծացնել որակյալ կապի ապահովման աշխարհագրությունը: Դա ընկերության համոզմունքն է ու ռազմավարությունը: Իջևանի բնակչությունն արդեն կարող է օգտվել Ucom-ի ամենապահանջված երեք ծառայություններից` շարժական հեռախոսակապից, տան ինտերնետից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում: Ucom-ը մարզերի համար մշակել և առաջարկում է շահավետ պայմաններով փաթեթ՝ հատուկ գնով՝ ամսական ընդամենը 8000 դրամով:
Այս փաթեթով տրամադրվում է մինչև 150 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ՝ նոր սերնդի Wi-Fi 6 սարք, 210-ից ավելի հեռուստաալիք, 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, 20 ԳԲ շարժական ինտերնետ, Facebook, Instagram, Tiktok, Viber, WhatsApp, Тelegram և ևս 22 ամենահայտնի բջջային հավելվածներից օգտվելու հնարավորություն՝ առանց մեգաբայթերի սպառման։ Այս առաջարկը նախատեսված է միայն Իջևան քաղաքի բնակիչների համար: Մինչև 2024թ. հունվարի 31-ը Unity մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում, Իջևանի բնակիչները երեք ամիս անվճար կօգտվեն փաթեթի ծառայություններից: Թե՛ բնակարաններում և թե՛ առանձնատներում ֆիքսված ինտերնետի միացումը կատարվում է ընդամենը 3 օրվա ընթացքում: «Այս մեկնարկին մենք երկար ենք պատրաստվել, մշակել ենք հոգատարությամբ, որպեսզի մեր մարզերի բնակիչները կարողանան ունենալ ամենաարագ ինտերնետը և ամենաշատ հեռուստաալիքները Հայաստանում: Սա Ucom-ի ստրատեգիկ պլանի կարևոր դրույթներից է»,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում Ucom ընկերության նախաձեռնությամբ և Իջևանի համայնքապետարանի աջակցությամբ Իջևանի «Շատրվանների այգում» ապահովվել է Wi-Fi 6 նորագույն տեխնոլոգիայով հասանելիություն: Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը փորձարկեցին կապի արագությունը:
«Իջևան քաղաքում նման հնարավորության ստեղծումը բացառիկ է, քանի որ մինչ այժմ նման նախաձեռնություն չի եղել և մենք շատ ոգևորված ենք, որ կարողանում ենք աջակցել իջևանցիներին: Ինտերնետ հասանելիության տարածումը մեր մարզերում և համայնքներում կբերի տեխնոլոգիական զարգացմանը: Վստահ եմ, որ մեր իրականացրած աշխատանքները կգնահատվեն Իջևանում և էլ ավելի կբարձրացնեն Ucom ընկերության ծառայությունների տարածումը»,-հայտնել է Ucom գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Համայնքապետ Արթուր Ճաղարյանը շնորհակալություն է հայտնել Ucom ընկերությանը՝ ի դեմս Ռայֆ Յիրիկյանի, նման նախաձեռնության համար և նշել, որ. «քաղաքի հյուրերն ու բնակչությունն այսուհետ ավելի հաճախ կայցելեն զբոսնելու և օգտվելու Ucom-ի կողմից գործարկված անվճար Wi-Fi ցանցից: Սա կարևոր քայլ է մարզկենտրոնի զարգացման համար»:
Ucom գլխավոր տնօրենն այցելել է Իջևանի բնակիչ Երեմ Օրդինյանի առանձնատուն, ով առաջինն է բաժանորդագրվել Unity փաթեթին և ստացել 6 ամիս անվճար օգտվելու հնարավորություն: «Ընտանիքում մշտապես անհրաժեշտություն է եղել ունենալ լավ Wi-Fi-ով ինտերնետ և բոլորի համար նախընտրելի հեռուստաալիքներ: Մենք որոշեցինք օգտվել Ucom-ի այս փաթեթից, որպեսզի խնայենք գումար, ունենանք որակյալ ծառայություններ և սպասարկում: Մեր տան երկու հարկերում էլ ունենք հոյակապ ինտերնետ: Իմ փոքրիկ Վարդանը կկարողանա այժմ ավելի շատ մուլտֆիլմեր դիտել, իսկ մենք՝ հետաքրքրիր ֆիլմեր ու հաղորդումներ»,-նշել է Երեմ Օրդինյանը: Ucom-ի «Unity» բոլոր փաթեթներին կարելի է ծանոթանալ կայքում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |