Փաշինյան․ Կաշառք են վերցնում` ով և որտեղ պատահի![]() 23 նոյեմբերի 2023 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ հակակոռուպցիոն պայքարի գործընթացում առկա է մեծ խնդիր: «Ես չեմ համարում, որ Հայաստանում այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է։ Կաշառք են վերցնում` ով և որտեղ պատահի։ Հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք ստեղծել։ Ամենաբարձր աշխատավարձերը նշանակել ենք և բոլոր կանոններին համապատասխան ստեղծել ենք, որ մենք մեր հրատապ գործերով զբաղվենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև իր դժգոհությունն է հայտնել կոռուպցիոն գործերով դատական գործընթացների վերաբերյալ։ «Պետք է ասենք, որ հանրությունը, ըստ էության, դժգոհ է այս պրոցեսների ընթացքից։ 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքներով և ընթացքում՝ մենք խոստացել ենք, որ պետք է ապօրինի ձևով բաշխված, պետությունից գողացված գույքը վերադարձնենք։ Եվ հիմա, երբ ուզում ենք արձանագրել, թե ինչ է մինչև այս պահն արված, տեսնում ենք, որ կան բազմաթիվ հայցեր, որոնց առումով արդյունքներ չունենք: Ուզում եմ այս առիթով իմ խորը մտահոգությունը հայտնել»։ Ըստ վարչապետի՝ գործադիր իշխանության համար սկզբունքային է եղել, որ գործընթացները լինեն դե յուրե հիմնավորված և օրենքին համապատասխան, և այդ ընթացքում շատ աշխատանք և էական բարեփոխումներ են կատարվել դատաիրավական համակարգում, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը, Քննչական կոմիտեում, դատախազության համակարգում աշխատավարձերի բարձրացումը և այլն: «Բայց երբ այս ամենը փորձ ենք անում վերլուծել, տեսնում ենք, որ կան պրոցեսներ, բայց մեծ հաշվով չկան արդյունքներ։ Ունենք շատ հայտնի կոռուպցիոն գործեր, որոնք գտնվում են դատական գործընթացների մեջ, և ես օրինակ, տպավորություն ունեմ, որ կարող են այդ գործերը 25 տարի տևել։ Եվ սա մեծ խնդիր է, և կարող է տպավորություն թողնել մարդկանց շրջանում, թե կառավարությունը և կառավարող մեծամասնությունն, այնուամենայնիվ, ինչ-որ կուլիսային գործարքների մեջ են, որի արդյունքում այս բոլոր ձգձգումները տեղի են ունենում։ Ուզում եմ արձանագրել, որ մենք ոչ մի գործարքի մեջ չենք, բայց մյուս կողմից էլ մենք պետության ինստիտուցիոնալ կայացումը շատ կարևոր ենք համարում: Եվ կարևոր ենք համարում, որ ամեն ինչ տեղի ունենա իրավական ընթացակարգերով։ Բայց չենք կարող մեր դժգոհությունը չարտահայտել այն փաստի վերաբերյալ, որ գործեր կան, որ անհասկանալի է, թե ինչպես կարող են այդքան ձգձգվել»,-ասել է կառավարության ղեկավարը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |