«Մանկական Եվրատեսիլում» ՀՀ-ն ներկայացնող Yan Girls խումբը 3-րդ տեղն է զբաղեցրել

«Մանկական Եվրատեսիլում» ՀՀ-ն ներկայացնող Yan Girls խումբը 3-րդ տեղն է զբաղեցրել

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը 3-րդ տեղն է զբաղեցրել «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում։ Խումբը 180 միավոր է հավաքել։

Մրցույթի հաղթող է դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչը, իսկ երկրորդն Իսպանիան է։

Մրցույթի հաղթողը որոշվել է առցանց քվեարկության և ժյուրիի ձայների հանրագումարով ՝ 50/50 հարաբերակցությամբ: Ժյուրիի քվեարկությամբ ՀՀ–ներկրորդն հորիզոնականում էր։ Առցանց քվեարկության արդյունքներին միացվել են ժյուրիի կողմից տրված ձայները և Հայաստանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:

Yan Girls խումբը ներկայացել է Do It My Way երգով: Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:

Մրցույթին մասնակցել է 16 երկիր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---