ՀՀ-ում ապրում է ՄԻԱՎ-ով 4356 մարդ․ Տարածվածությամբ առաջինը Շիրակի մարզն է

ՀՀ-ում ապրում է ՄԻԱՎ-ով 4356 մարդ․ Տարածվածությամբ առաջինը Շիրակի մարզն է

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՄԻԱՎ-ի դեմ պայքարը սկսվել է 1988 թվականից և մինչ օրս գրանցվել է ՄԻԱՎ վարակի 5535 դեպք, իսկ այժմ Հայաստանում ապրում է վարակով 4356 մարդ։ Այդ մասին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով հրավիրված ասուլիսում ասել է ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրեն Ստեփան Աթոյանը։

Նա հայտնել է, որ ներկա պահին, ըստ հաշվարկային թվերի, ՄԻԱՎ-ի կարգավիճակի մասին գիտի ՀՀ քաղաքացիների ընդամենը 74 տոկոսը, հայտնում է Panorama.am-ը։

«Անհրաժեշտ է մեր ջանքերը մեկտեղել, որպեսզի այս թիվը բարձրանա։ Մեր նպատակն է, որ առնվազն ՄԻԱՎ-ի կարգավիճակ ունեցող մարդկանց 95 տոկոսն իմանա իր կարգավիճակի մասին»,- ասել է Աթոյանը։

Նա նշել է, որ 2023-ի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը գրանցվել է ՄԻԱՎ-ի 421 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, 61 դեպք օտարերկրյա քաղաքացիների շրջանում։

Ներկայացված տվյալների համաձայն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ամենամեծ ցուցանիշները գրանցվել են Շիրակի մարզում, հաջորդում է Լոռու և Գեղարքունիքի մարզերը: ՄԻԱՎ-ի սեռատարիքային բաշխվածությունը 70-30 հարաբերակցությամբ է, այսինքն՝ վարակվածների 70 տոկոսը տղամարդիկ են, 30 տոկոսը՝ կանայք։ Առավել մեծ խումբը` 25-39 տարեկան։

«Հայաստանը ցածր տարածվածության գոտում է գտնվում»,- ասել է Աթոյանը։

Նա հիշեցրել է, որ վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով, ներերակային ճանապարհով և մորից պտղին։

«Արտագնա աշխատողները ՄԻԱՎ-ի ավելի բարձր տարածվածություն ունեցող երկրներում ավելի բարձր ռիսկի են ենթարկվում, նաև ներերակային թմրամիջոցներ օգտագործող անձինք, ինչպես նաև կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող անձինք»,-ասել է նա։

Աթոյանը հայտնել է, որ ՄԻԱՎ-ի բուժման բոլոր փուլերն անվճար են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---