Քանոնահարուհի Բելլա Պապիկյանը նվագել է Hauser-ի հետ

Քանոնահարուհի Բելլա Պապիկյանը նվագել է Hauser-ի հետ

PanARMENIAN.Net - Քանոնահարուհի Բելլա Պապիկյանը նվագել է հայտնի խորվաթ թավջութակահար Ստեփան Հաուսերի հետ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Երազանքները կատարվում են։ Ես դա արեցի»,-գրել է նա։

Երաժիշտները կատարել են Historia de un amor կոմպոզիցիան։ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել։

Hauser-ն ամռանը համերգով հանդես է եկել Երևանում՝ «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։ Երևանյան համերգից հետո նա հայաստանյան համերգն անհավանական էր անվանել։

Hauser-ը գործակցել է բազմաթիվ լեգենդների հետ, այդ թվում՝ U2-ի, Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելիի, Red Hot Chili Peppers-ի, Ջորջ Մայքլի և Aerosmith-ի Սթիվեն Թայլերի հետ։

Պապիկյանը ծնվել է Երևանում, ավարտել Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ Այժմ նա բնակվում է Դուբայում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---