Սուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոց գնացող երեխաների վրա՝ մեկը մահացել է

Սուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոց գնացող երեխաների վրա՝ մեկը մահացել է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Սուրենավան գյուղում թափառող շները հարձակվել են դպրոց գնացող երեխաների վրա, նրանցից մեկը մահացել է, հայտնում է Shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 7-ամյա Ալիկ Գ.-ն է:

Ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սուրենավան, որտեղ հայտնաբերել են երեխայի դին:

Պարզվել է՝ առավոտյան 3 երեխա դպրոց գալուց են եղել, երբ թափառական 5 շուն հարձակվել է նրանց վրա: Վերջիններս փախել են շների հարձակումից, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են երեխաներից մեկի կենսաբանական մահ:

 Ուշագրավ
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
Փետրվարի 6–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +11, իսկ փետրվարի 7–ին՝ +13 աստիճան
---