Մուրադ Մուրադյանը «Ռուսական դաստակերտի վերածնունդ» հիմնադրամի կողմից պարգեւատրվել է «Մշակութային ժառանգություն» մրցանակով

PanARMENIAN.Net - 2004-ից սկսած «ԲԱՄՈ» ընկերությունը վերականգնողական աշխատանքներ է իրականացրել «Վոլկով իշխանների պալատները: Յուսուպովների պալատում»: Մոսկվայում 16-19-րդ դդ ճարտարապետության եզակի պահպանված հուշարձաններից մեկի վերածնության համար «ԲԱՄՈ» ընկերությունների խմբի նախագահ Մուրադ Մուրադյանը պարգեւատրվել է «Մշակութային ժառանգություն» մրցանակով:



Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել «ԲԱՄՈ» ընկերությունների մամլո քարտուղարությունից, վերականգնողական աշխատանքները շարունակվում են, եւ ընդհանուր առմամբ «Յուսուպյան պալատի» վերականգնման համար ծախսվել է մոտ 850 միլիոն ռուբլի:



«Ռուսական դաստակերտի վերածնունդ» հիմնադրամի կողմից շնորհվող «Մշակութային ժառանգություն» Ազգային մրցանակի 9-րդ հանձնման արարողությունը տեղի ունեցավ 2009թ. ապրիլի 29-ին Մոսկվա քաղաքի կառավարության շենքի փոքր դահլիճում: Մրցանակաբաշխությանը ներկա էին ՌԴ կառավարության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ եւ մշակութային ժառանգության հետաոտողներ:



«ԲԱՄՈ» ընկերությունների աշխատանքի շնորհիվ վերականգնվել են հիմնականում պալատի հանդիսությունների դահլիճները, կաղնե հատակը, 18-րդ դարի սալիկապատ օջախները, ինչպես նաեւ վերականգնվել է դահլիճների առաստաղի եւ պատերի զարդանկարչությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---