ՀՀ ճանապարհներին տեղ–տեղ մերկասառույց է․ Լարսը փակ է բեռնատարների համար

ՀՀ ճանապարհներին տեղ–տեղ մերկասառույց է․ Լարսը փակ է բեռնատարների համար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Թալինի, Ապարանի, Սպիտակի, Հրազդանի, Գավառի, Արարատի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց, Սպիտակի, Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Ճանապարհաշինարարներն ճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին կոչ են անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---