Մետրոյի 3 վագոնով ևս մեկ շարժակազմ դեկտեմբերի 25-ին գիծ դուրս կգա, ևս մեկը՝ հունվարին

Մետրոյի 3 վագոնով ևս մեկ շարժակազմ դեկտեմբերի 25-ին գիծ դուրս կգա, ևս մեկը՝ հունվարին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18–ի դրությամբ մետրոյի երթևեկելի գծում աշխատում է 2 հատ երեք վագոնանի շարժակազմ։ Դեկտեմբերի 25-ին գիծ դուր կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ, իսկ հունվարի 15-ից՝ ամենասպասված 4-րդ շարժակազմը, որը նույնպես բաղկացած կլինի 3 վագոնից, հայտնում է Երևանի մետրոպոլիտենը։

Նշվում է, որ մետրոպոլիտենի անձնակազմն ամեն ինչ անում է, որպեսզի էլ ավելի հարմարավետ դարձնի ուղևորների արագ ու անվտանգ երթևեկությունը»։

Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ, նախատեսված ուղևորափոխադրումը՝ 504,000 ուղևոր է, փաստացի տեղափոխվել է 559,108 ուղևոր։ Կատարողականը կազմում է 110․9%։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---