Ելիսեյան այգիների մի հատված կկոչվի Ազնավուրի անունով

Ելիսեյան այգիների մի հատված կկոչվի Ազնավուրի անունով

PanARMENIAN.Net - Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100–ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով, հայտնում է «Ազնավուր» հիմանդրամը։

Փարիզի կենտրոնում գտնվող այս տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով և կվերաբացվի հանրության առջև 2024 թվականի գարնանը։

Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում։ 2024-ին ՀՀ–ն և Ֆրանսիան նելու են նրա 100–ամյակը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---