Երևանի տրանսպորտի մոտ 660 շարժակազմում արդեն միասնական տոմսային համակարգի հատուկ սարքեր կան

Երևանի տրանսպորտի մոտ 660 շարժակազմում արդեն միասնական տոմսային համակարգի հատուկ սարքեր կան

PanARMENIAN.Net - Երևանի հանրային տրանսպորտը սպասարկող մոտ 660 շարժակազմ արդեն կահավորվել է միասնական տոմսային համակարգի հատուկ սարքերով: Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։

Նախագծի ներդրման հաջորդ փուլը Երևանի մետրոպոլիտենում է. քաղաքացիներն այստեղ ևս ժետոնների փոխարեն կարող են վճարում կատարել QR code-ով:

Տոմսային համակարգի ամբողջական ներդրման ավարտից հետո համայնքը կձերբազատվի մետաղադրամներով սպասարկումից. ուղևորներին միասնական ու վճարման տարբեր եղանակներ կառաջարկվեն: Կլինեն թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, մշտական օգտագործման ավտոբուսային քարտեր, բանկային քարտեր ու բջջային հավելված:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---