2023–ին 100 վարորդ զրկվել է վկայականից կրկնակի կասեցմամբ![]() 25 դեկտեմբերի 2023 - 11:45 AMT PanARMENIAN.Net - 2023-ի դեկտեմբերի 7–ի դրությամբ՝ Հայաստանում կասեցվել է 2 171 վարորդական իրավունքի վկայական, իսկ կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 100 անձ: Այդ մասին ասել են ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Ոստիկանությունից նշել են, որ տվյալները տրամադրել են` հաշվի առնելով ճանապարհային ոստիկանության վարչական իրավախախտումների հաշվառման համակարգչային շտեմարանի տվյալները՝ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերը։ Ըստ այդմ`վարորդների միավորների սպառման հետևանքով 2020 թ. ընթացքում կասեցվել է 2175 վարորդական իրավունքի վկայական, իսկ կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 7 անձ: 2021 թ. ընթացքում կասեցվել է կրկնակի շատ վարորդական իրավունքի վկայական` 4809, իսկ կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 114 անձ: 2022 թ. ընթացքում վարորդական իրավունքի վկայականի կասեցման դեպքերը մի փոքր նվազել են` կազմելով 2522, իսկ կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 145 անձ: Բալային համակարգը գործում է 2020 թ. հունվարի 1–ից։ ՀՀ–ում յուրաքանչյուր վարորդի տրվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 9 տուգանային միավորի սահմանաչափ: Մոտ 100 հնարավոր խախտումներից տուգանային միավորները հանվում են 25 ամենալուրջ խախտումների համար: Եթե տարվա ընթացքում վարորդը սպառեց բոլոր 9 միավորները, ապա նրան կես տարով զրկում են մեքենա վարելու իրավունքից: Դրանից հետո նա կստանա նոր 9 միավոր: Եթե մինչև տարեվերջ նա այս բալերը ևս սպառի, նրան արդեն մեկ տարով են զրկում իրավունքներից, իսկ մեքենա վարելու իրավունքը վերականգնել կթույլատրվի միայն քննություն հանձնելուց հետո։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |