Եղանակը կտաքանա 7-10 աստիճանով![]() 25 դեկտեմբերի 2023 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ, 26-ին՝ 16-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։ Գիշերային ժամերին ամենացուրտը կլինի Շիրակի մարզում՝ -2․․մինչև -8։ Ցերեկային ժամերին Շիրակի մարզում դեկտեմբերի 26–ին ջերմաստիճանը կբարձրանա մինչև +7 աստիճան, Լոռիում, Տավուշում, Արարատում՝ մինչև +12 աստիճան, Սյունիքում՝ մինչև +17։ Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա օրերին գիշերային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի -1․․․-3 աստիճան, իսկ ցերեկային ժամերին՝ +10․․․+11։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |