ՀՀ ճանապարհներին արտակարգ իրավիճակ է![]() 25 դեկտեմբերի 2023 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Վերջին օրերին տեղացած առատ ձյան‚ սաստիկ բքի ու ցածր տեսանելիության պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել հանրապետության մի շարք ճանապարհներին, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Մեղրիի և Սպիտակի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գորիսի տարածաշրջանի ճանապարհներին բուք է։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հիմնադրամը կոչ է անում խուսափել նշված ուղղություններով երթևեկելուց։ Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Վանաձորի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով շուրջօրյա գործող 010 562533 հեռախոսահամարով։ Հիմնադրամից խնդրում ենք ճանապարհ դուրս գալուց առաջ նախապես ճշտել տվյալ ուղղությամբ ճանապարհների անցանելիությունը»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |