ՀՀ–ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը փակ է

ՀՀ–ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը փակ է

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) և Ալագյազ-Արթիկ (բուք է) ճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ծիլքար-Սպիտակի ոլորանների սկզբնամասը (բուք է) և Ծաղկահովիտ-Ծիլքար, Գորայք-«Զանգեր», Բերդ-Ճամբարակ ճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սպիտակի և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Գեղարքունիքի մարզի, Տիգրանաշենի ոլորաններում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Արագյուղ-Բուժական, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ճամբարակ քաղաքում և Շինուհայր գյուղում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---