Երևանում 8 մեքենա է բախվել, կան վիրավորներ

Երևանում 8 մեքենա է բախվել, կան վիրավորներ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին` ժամը 20:22-ին, Երևանի Սասունցի Դավթի փողոցի 13 շենքի մոտակայքում ՃՏՊ է եղել՝ բախվել են 4 մեքենա. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Mazda, Nissan (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1996 թ․), BMW (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1968 թ․), Volkswagen (վարորդ՝ Ն. Հ., ծնված 1973 թ․), Mercedes-Benz, Mitsubishi, Fiat և Hyundai մակնիշների ավտոմեքենաները. Mazda-ն շրջվել է, դրա ուղևորներ Ս. Հ.-ն (ծնված 2004 թ․) և Ա. Մ.-ն (ծնված 2004 թ․) հոսպիտալացվել են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---