Լոռիում ուժեղ քամին տանիքներ է վնասել, ծառեր կոտրել![]() 29 դեկտեմբերի 2023 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Տաշիր քաղաքում, Տաշիր-Ստեփանավան և Ստեփանավան-Ուռուտ ավտոճանապարհներին տանիքներ են վնասվել, ծառեր են կոտրվել և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. երթևեկությունը երկկողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Փրկարարները իրականացրել են տարածքների սահմանազատման, տանիքների կառուցատարրերի ապամոնտաժման, վնասված ծառերը մասնատման և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացման աշխատանքներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |