ՊԵԿ. TikTok-ում և Instagram–ում գումարով գովազդողների նկատմամբ վարչարարություն կկիրառվի

ՊԵԿ. TikTok-ում և Instagram–ում գումարով գովազդողների նկատմամբ վարչարարություն կկիրառվի

PanARMENIAN.Net - TikTok, Instagram և այլ սոցցանցերում գումարով գովազդներ անող բլոգերների նկատմամբ կարող է վարչարարություն կիրառվել, եթե նրանք հարկային դաշտից դուրս լինեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Բազմաթիվ բլոգերներ իրենց սոցիալական էջերում առաջարկներ են անում, որ «սթորի» բաժնում կամ հրապարակման տեսքով կարող են որևէ անհատի կամ կազմակերպության գովազդել։ Գնային սեգմենտը տարբեր է` սկսվում է մոտ 200,000 դրամից և հասնում է 1,000,000 և ավելի դրամի, գրում է Sputnik Արմենիան։

«Սոցհարթակներում գովազդ անողները չեն կարող ազատ լինել, ցանկացած եկամուտ ենթակա է հարկման։ Նախորդ տարի բազմաթիվ դեպքեր ենք ունեցել էլեկտրոնային հարթակներից, որտեղ իրենց էջերում գովազդներ են տեղադրել և չեն հարկվել, նաև դեպքեր են եղել, որ առցանց իրեր են վաճառում, բայց հարկային դաշտից դուրս են։ Այս մասով ևս բացահայտումներ ունենք»,– նշել է Բադասյանը։

Նա ընդգծել է` ստուգումներ են արվում, ու եթե այդ անձինք գրանցված չեն որպես բիզնես կամ որպես ֆիզիկական անձ եկամուտները չեն հայտարարագրվել, ապա անպայման վարչարարություն կկիրառվի։

Ինչ վերաբերում է շոուբիզնեսի ներկայացուցիչների հարկ վճարելուն, ՊԵԿ նախագահը շեշտել է` նրանք սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարգրել ու վճարել իրենց հարկերը։ Այդուհանդերձ, դեպքեր են լինում նաև, երբ գումարները ստվերում են մնում, սակայն ՊԵԿ–ը դրանով զբաղվում է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---