Թենի Մելիտոնյանը` «Օսկարի» գլխավոր տնօրեն

Թենի Մելիտոնյանը` «Օսկարի» գլխավոր տնօրեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կինոակադեմիան Թենի Մելիտոնյանին նշանակել է «Օսկարի» գլխավոր տնօրեն (Chief Oscars Officer), հայտնում է Hollywoodreporter-y:

Նոր պաշտոնում նա կղեկավարի ռազմավարությունը, մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերն ու հատուկ միջոցառումները։ Նա նաև սերտորեն համագործակցելու է «Օսկարի» պրոդյուսերների, շոուի հանդիսավարների, Disney–ի, ABC–ի և Ակադեմիայի ղեկավարության հետ։

Մելիտոնյանի անմիջական վերադասը կլինի Ակադեմիայի գլխավոր տնօրեն Բիլլի Քրամերը։

Մելիտոնյանն իր կարիերան Ակադեմիայում սկսել է 2005–ին որպես հրապարակախոս, հետո գլխավորել է հաղորդակցությունների և գովազդի բաժինը, հետո տեղափոխվել ռազմավարություն մշակող թիմ։ Ակադեմիայից առաջ Մելիտոնյանն աշխատել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը։

«Օսկարի» 96–րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 10–ին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---