Հունվարի 14-ի գիշերը 6-8 աստիճանով կցրտի![]() 13 հունվարի 2024 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունվարի 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, հունվարի 13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, հունվարի 15-18-ին և գիշերային, և ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Հունվարի լույս 14-ի գիշերը ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում՝ մինչև -15։ Երևանում հունվարի 13-ի և 14-ի ցերեկը, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի գիշերը հնարավոր են տեղումներ, կգրանցվի մինչև -3 աստիճան։ Հունվարի 14–ի ցերեկը կգրանցվի +6 աստիճան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |