Բաքվում ԵՄ դեսպան․ Ցնցված եմ Ադրբեջանում կալանավորված լրագրողների նկատմամբ նվաստացումների մասին հաղորդումներից

Բաքվում ԵՄ դեսպան․ Ցնցված եմ Ադրբեջանում կալանավորված լրագրողների նկատմամբ նվաստացումների մասին հաղորդումներից

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Պետեր Միխալկոն ցնցված է Ադրբեջանում կալանավորված լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդումներից։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա հատկապես նշել է նման վերաբերմունքի անթույլատրելիությունը երիտասարդ կանանց նկատմամբ։

«Ես ցնցված եմ Ադրբեջանում կալանավորված լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդումներից, հատկապես երիտասարդ կանանց նկատմամբ, որոնց ձեռնաշղթաներ են հագցնում դատարանի դահլիճում, պահում են ապակե վանդակներում կամ չեն բավարարում մարդկային տարրական կարիքները։ Յուրաքանչյուրն ունի արժանավայել և հարգալից վերաբերմունքի իրավունք»,–ասվում է գրառման մեջ։

Այս հրապարակումը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի իշխանությունների մոտ։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ի պատասխան «անհիմն» և «անպատասխանատու» է անվանել Եվրամիության դեսպանի հայտարարությունը։

Ադրբեջանում վերջին շրջանում մեկ տասնյակից ավելի լրագրողներ են կալանավորվել՝ նրանց տարբեր մեղադրանքներ են ներկայացվել։ Լրագրողներից մի քանիսը Abzas Media–ից, որտեղ հրապարակումներ են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա շրջապատի ունեցվածքի մասին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---