ՊՆ. Սպառազինության ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրները մեծամասամբ կարգավորվել են

ՊՆ. Սպառազինության ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրները մեծամասամբ կարգավորվել են

PanARMENIAN.Net - Սպառազինության ոլորտում ՌԴ ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված: Այդ մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է «Ազատությունը»։

ՊՆ–ից չեն հստակեցրել թե արդյոք խոսքը 400 միլիոն դոլարի շրջանակում իրականացված մատակարարումների մասին է:

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով դժգոհում էին, թե Ռուսաստանին միլիոնավոր դոլարներ են փոխանցել, սակայն այդպես էլ զենք չեն ստացել: Ռուսաստանի դեսպանը, մինչդեռ, մեկ ամիս առաջ պնդել էր, թե ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Երևանի և Մոսկվայի միջև կնքված գրեթե բոլոր պայմանագրերը ավարտվել են ժամանակին:

Իշխանական պատգամավորները միայն վերջերս հայտնեցին, որ Ռուսաստանն արդեն մատակարարումներ է իրականացնում: Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը մոտ մեկ շաբաթ առաջ էր ասել, որ ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---