IDBank-ի Դավթաշենի մասնաճյուղը նորոգումից հետո սպասում է հաճախորդներին

IDBank-ի Դավթաշենի մասնաճյուղը նորոգումից հետո սպասում է հաճախորդներին

PanARMENIAN.Net - IDBank-ը շարունակում է մասնաճյուղերի վերազինման գործընթացը։ Դավթաշեն 4-րդ թաղամաս, 11/91 հասցեում վերաբացվել է Դավթաշենի մասնաճյուղը, որտեղ հաճախորդներին սպասում են նորարար, ժամանակակից միջավայրն ու տեխնոլոգիական լուծումներով հագեցած սրահը։

IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Անդրեասյանի խոսքով՝ հաճախորդների համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի բանկային գործարքներ կատարելը լինի ավելի հաճելի։

«Ինչպես գիտեք՝ IDBank-ը Իդրամ ընկերության հետ համատեղ շարունակում է իր թվային հարթակի կատարելագործումը, և այսօր մեր հաճախորդները գնալով ավելի շատ ծառայություններից կարող են օգտվել տանը կամ աշխատավայրում՝ առանց ժամանակ վատնելու և մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության։

Միևնույն ժամանակ, կարևորելով մեր հաճախորդների հարմարավետությունը և գիտակցելով, որ նրանց համար լավագույն փորձառություն ապահովելը մեր գլխավոր նպատակներից մեկն է, այսօր վերաբացում ենք IDBank-ի վերանորոգված մասնաճյուղերից հերթականը։ Վստահ ենք, որ մեր հաճախորդները կգնահատեն նորարար լուծումներն ու սպասարկման որակը, որը, ինչպես արդեն նշեցի, մեզ համար առաջնային է», - ասել է Անդրանիկ Անդրեասյանը և հավելել, որ մոտ ապագայում IDBank-ի մասնաճյուղային ցանցը կընդլայնվի։

IDBank-ի Դավթաշենի մասնաճյուղում հասանելի կլինի նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի, որի միջոցով հաճախորդները կկարողանան ինքնուրույն օգտվել հարյուրավոր ծառայություններից՝ վարկի մարում, հեռախոսահամարի միջոցով IDBank-ի հաշիվների համալրում և այլն։

IDBank-ը ներկայում ունի 13 մասնաճյուղ ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում, Էջմիածնում, Վանաձորում և Աբովյանում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---