«Ամերիկացին» չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների ցուցակում

«Ամերիկացին» չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների ցուցակում

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը չի ընդգրկվել ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար 2024»–ի հավակնորդների ցանկում։

Ֆիլմն ընդգրկվել էր մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հավակնորդների կարճ ցուցակում։

Անվանակարգերում առաջադրումների թվով առաջատարը Քրիստոֆեր Նոլանի «Օփենհեյմեր» ֆիլմն է՝ 13 անվանակարգ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն երաժշտություն» անվանակարգերում։

Ի զարմանս շատերի գլխավոր հավակնորդների թվում չկան Լեոնարդո դի Կապրիոն («Ծաղկային լուսնի սպանողները), Մարգո Ռոբբին («Բարբի») և «Բարբին» նկարահանած Գրետա Գերվիգը, գրում է Meduza-ն։

«Օփենհեյմերի» գլխավոր մրցակիցը Յորգոս Լանտիմոսի «Խեղճուկրակները» ֆիլմն է, որն առաջադրվել է 11 անվանակարգում։

Մարտին Սկորսեզեի «Ծաղկային Լուսնի սպանողները» ֆիլմը ներկայացված է 10 անվանակարգում, «Բարբին»՝8 անվանակարգ։

«Լավագույն ֆիլմի» տիտղոսի համար կպայքարեն «Ամերիկյան ֆիքշն», «Անկման անատոմիա», «Բարբի», «Լքվածները», «Ծաղկային Լուսնի սպանողները» ,«Մաեստրո», «Օփենհեյմեր», «Անցյալի կյանքեր», «Խեղճուկրակները», «Հետաքրքրության գոտի» ֆիլմերը։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 10-ին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---