Երևանում վրաերթի ենթարկված ձիու տիրոջը գտել են, 2 ժամ անց կենդանուն կարողացել են տեղափոխել![]() 24 հունվարի 2024 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Երևանի Իսակովի պողոտայում` դեպի Արգավանդ տանող հատվածում, վրաերթի ենթարկված ձիու տերը հայտնաբերվել է, իսկ դեպքից մոտ 2 ժամ անց կենդանուն հնարավոր է եղել տեղափոխել դեպքի վայրից, հայտնում է Sputnik Արմենիան։ Համացանցում տեսանյութեր են տարածվել, որտեղ 2 ձի է երևում մեկի հետևի ոտքերը կոտրված վիճակում։ Տեսանյութերից մեկում ձիերը փողոցի մեջտեղում են անօգնական վիճակում, իսկ մյուսում` դրանք տեղափոխվել են մայթ։ Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ դեպքի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է ժամը 11։13-ին։ «Ե՛վ պարեկները, և՛ փրկարար ծառայողները մեկնել են դեպքի վայր։ Այժմ ձիերի սեփականատերը գտնվել է։ Մեր ծառայողներն օգնել են տիրոջը կենդանուն բարձել մեքենան և տեղափոխել դեպքի վայրից»,– նշել է Սարգսյանը։ Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը՝ հորդորելով կենդանական աշխարհի նկատմամբ ցուցաբերել պատասխանատու և հոգատար վերաբերմունք։ Նշվում է, որ ձիուն և քուռակին առաջինը օգնության են հասել հարակից դարբնոցի աշխատակիցները, ովքեր ձիուն ու քուռակին տեղափոխել են անվտանգ վայր։ «Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք կենդանական աշխարհի նկատմամբ ցուցաբերել պատասխանատու և հոգատար վերաբերմունք՝ մասնավորապես դրանց պահման և խնամքի պարտադիր պահանջների ապահովմամբ։ Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 307 հոդված համաձայն սահմանված է պատասխանատվություն կենդանիերի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար՝ պատիժ համապատասխանաբար տուգանքով, հանրային աշխատանքներով կամ ազատազրկմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |