Փաշինյան․ Մարդկանց պետք չէ աղը տեսնել կամ չտեսնել, պետք է տեսնեն՝ ասֆալտը երևո՞ւմ է, թե սառույց է

Փաշինյան․ Մարդկանց պետք չէ աղը տեսնել կամ չտեսնել, պետք է տեսնեն՝ ասֆալտը երևո՞ւմ է, թե սառույց է

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստում, անդրադառնալով ձնամաքրման աշխատանքներին, ասել է, որ Հայաստանում միջպետական ու հանրապետական ճանապարհներին աղ-ավազը «լապատկայով ցանելու» ավանդույթը փոխարինվել է տեխնիկայով։

«Երբ լապատկայով էինք ցանում, աղը շատ տեսանելի էր, հիմա տեխնիկան ընդհանուր է լցնում, ու մարդիկ ասում են՝ ցանված չէ, բայց մեքենաների վրա կան GPS սարքավորումներ, մենք տեսնում ենք, թե որ օրը որ ժամին է անցել ու աղ ցանել»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջամտել է. «Կներեք, բայց մարդկանց պետք չէ աղը տեսնել կամ չտեսնել, մարդիկ պետք է տեսնեն՝ ասֆալտը երևո՞ւմ է, թե սառույց է, այստեղ աղն էական չէ»։

Ըստ նրա՝ խնդիրը ոչ թե աղի մեջ է, այլ՝ ճանապարհի վիճակի։

Սանոսյանը զեկուցել է, որ հունվարի 25–ի դրությամբ միակ ճանապարհը, որ փակ է բոլոր տեսակի մեքենաների համար՝ Վարդենյաց լեռնանցքն է, բայց օրվա մեջ կբացվի, քանի որ ակտիվ աշխատանքներ են տարվում։

Նա տեղեկացրել է նաև, որ հանրապետության 38 սպասարկվող ճանապարհներին այս պահին աշխատում է 420 տեխնիկա` նախկին 305–ի փոխարեն, 600-650 մարդ է աշխատում անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է Sputnik Արմենիան։

Ըստ նրա մինչև 2026 թ. ճանապարհները սպասարկող ընկերությունները պետք է բավարարեն երկու չափորոշիչ տվյալ տեխնիկան պետք է լինի իրենց անձնականը և լինի մինչև 15 տարվա հնության։

Նա ավելացրել է, որ էլեկտրոնային նոր համակարգ են գործարկել 2023 թ. հուլիսից, որի շնորհիվ ճանապարհներին բազմաթիվ թերություններ են հայտնաբերել 3 425 խախտում, նաև 182 մլն դրամ չի վճարվել սպասարկող ընկերություններին, քանի որ նրանց աշխատանքը անբավարար է գնահատվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---