Արագած Ախոյանն ազատ է արձակվել

Արագած Ախոյանն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել, նա արդեն ազատության մեջ է։ Այդ մասին հայտնել է պաշտպան Գոռ Վարդանյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

2023 թ. նոյեմբերի 7-ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել էր` 2023 թ. հունիսի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի, Ախոյանն այդ օրը հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

«Նախօրիեն մեղադրական եզրակացություն է կայացվել, պատիժ է նշանակվել երկու ամիս կարճաժամկետ ազատազրկում, սակայն քանի որ Արագած Ախոյանը երեք ամիս կալանքի տակ է գտնվել, դատարանը պատժի կրումից ամբողջությամբ ազատ է արձակել»,- նշել է նա։

Փաստաբանը հայտնել է, որ դատավճիռը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում, դեմ են մեղադրական որոշմանը։

Վարդանյանը նշել է, որ առաջադրված մեղադրանքով պատիժ է սահմանված տուգանք, կարճաժամկետ ազատազրկում, նաև ազատազրկում առավելագույնը 3 տարի։

«Այնպես չէ, որ անսպասելի էր մեզ համար, քանի որ իր քաղաքական գործունեության հետ էր կապված այս ամենը, մենք այս ամենին էլ սպասում էինք»,- ասել է Վարդանյանը։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված տեղետվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---