Transparency Int. Առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ–ում կանգ առավ՝ առաջին հերթին սահմանափակ մասշտաբների պատճառով![]() 30 հունվարի 2024 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2023-ին նախորդ տարվա համեմատ աճել է 1 միավորով և հավասար է 47-ի, հաղորդում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլը»՝ հրապարակելով կոռուպցիայի ընկալման 2023-ի ինդեքսը։ Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանային վերաբերյալ վերլուծության մեջ «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» նշում է, որ 2018-ի թավշյա հեղափոխությանն անմիջապես հաջորդած առաջին երկու տարիներին Հայաստանն (47) ականատես եղավ զգալի ժողովրդավարական և հակակոռուպցիոն բարեփոխումների, սակայն հետագա տարիներին առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում կանգ առավ՝ առաջին հերթին այդ բարեփոխումների իրականացման սահմանափակ մասշտաբների պատճառով, հայտնում է «Ազատությունը»։ Վերլուծությունում նաև նշվում է, որ չնայած Հայաստանը դիմակայում է անվտանգության սպառնալիքներին, այն ունի բավարար ներուժ՝ հաղթահարելու այդ դժվարությունները և կիրարկելու արդյունավետ քաղաքականություն՝ ավելի կառավարելի դարձնելու համար կոռուպցիան»։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման համաթվի աղյուսակում 180 երկրի շարքում Հայաստանը 62-րդն է։ 2022-ին Հայաստանը Ռումինիայի հետ կիսում էր 63-ից 64-րդ տեղերը: Վրաստանը 53 միավորով կիսում է 49-ից 52-րդ տեղերը, Թուրքիան (34)՝ 115-ից 120-րդ տեղերը, Իրանը (24)` 149-ից 153-րդ տեղերը, Ադրբեջանը (23)՝ 154-ից 157-րդ տեղերը։ Ընդգծելով, որ Հայաստանը ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» նշել է՝ սա նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի՝ գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |