ԱԱԾ-ն չի բացառում, որ կբողոքարկի ՀՅԴ գործիչներին «սև ցուցակից» հանելը

ԱԱԾ-ն չի բացառում, որ կբողոքարկի ՀՅԴ գործիչներին «սև ցուցակից» հանելը

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կարող է բողոքարկել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի և Նիդեռլանդներում Հայ դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանի անունները «անցանկալի» անձանց ցուցակից հանելու դատարանի որոշումը։ Այդ մասին հայտնել են ՀՀ ԱԱԾ-ից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել էր, որ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ԱԱԾ-ին Փափազյանի և Աբրահամյանի անունները հանել Հայաստանում «անցանկալի» անձանց ցուցակից։

«ՀՀ վարչական դատարանի համապատասխան վճիռները ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում դեռևս չեն ստացվել։ Ստացվելուն պես դրանք կուսումնասիրվեն և անհրաժեշտության դեպքում վերաքննիչ բողոքներ կներկայացվեն ՀՀ վերաքննիչ վարչական դատարան» - նշված է պատասխանում։

2022 թվականի հուլիսի 13-ին Փափազյանն ընտանիքով Հայաստան է ժամանել, բայց «Զվարթնոց» օդանավակայանում նրա մուտքն արգելել են երկիր, հայտարարելով, որ նրա անունը ներառված է «անցանկալի» անձանց ցուցակում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը այդ առիթով հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ Փափազյանը 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիա կատարած այցի ժամանակ վարչապետի պատվիրակության ավտոշարասյան վրա իրականացրած հարձակման կազմակերպիչներից մեկն էր։

Օգոստոսի 1-ին իրավապահ մարմինները արգելեցին Մասիս Աբրահամյանի, ինչպես նաև նրա դստեր՝ ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---