Քերոբյանը՝ իր տեղակալի ձերբակալման մասին․ Պարզաբանման կարիք կա, թե ինչ է նշանակում «չարաշահում»![]() 1 փետրվարի 2024 - 16:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, արձագանքելով էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների ձերբակալությանը, ասել է, որ պետք է առաջնորդվենք անմեղության կանխավարկածով, քանի դեռ մարդու վերաբերյալ մեղադրական դատավճիռ չկա, մարդը չի կարող համարվել մեղավոր։ Նա հավելել է, որ իր համար լրացուցիչ պարզաբանման կարիք կա, թե ինչ է նշանակում չարաշահում, հայտնում է Aysor.am-ը։ «Պետք է սպասենք գործընթացներին»,-ասել է նախարարը։ Նա նշել է, թե Քննչական կոմիտեի ներկայացրած հաղորդագրության մեջ փոխնախարար Անի Իսպիրյանին վերաբերող հատվածում առաջին դրվագով բացակայում է «կաշառք» բառը և չկա «բյուջեի փողերի ծախս»։ «Այսինքն, այդ դրվագով, չկա բյուջեի ծախս և չկա որևէ կերպ մոտիվացված լինելու հանգամանք։ Ուստի, ինձ համար լրացուցիչ պարզաբանման կարիք կա, թե ինչ է նշանակում չարաշահում։ Այդ տենդերային գործընթացը եղել է իրավաբանների, այդ թվում ֆինանսների նախարարության հսկողության տակ։ Մենք ավելի քան վստահ ենք՝ քննությամբ էլ կպարզվի, որ գնումների մասին և դրա հետ փոխկապակցված օրենքների հետ որևիցե խախտում չի լինի։ Պետք է սպասենք, որպեսզի ՔԿ գործընկերներն ասեն, թե ինչ են հասկանում չարաշահում ասելով»,-ասաց Վահան Քերոբյանը։ Վահան Քերոբյանն ասել է նաև, թե հարուցված քրեական գործի շրջանակներում ինքը չի հարցաքննվել։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից մոտ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |