Քերոբյան․ Բացառվում է, որ կոռուպցիոն շղթան ինձ հասնի![]() 1 փետրվարի 2024 - 16:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բացառում է, որ իր ղեկավարած նախարարությունում ի հայտ եկած չարաշահումների գործով կոռուպցիոն շղթան իրեն հասնի։ «Բացառվում է»,- ասել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ կոռուպցիոն շղթան իրեն էլ հասնի, գրում է Aysor.am-ը։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից մոտ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։ Ձերբակալվել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալը և ևս 6 անձ։ Վահան Քերոբյանն ասել է նաև, թե հարուցված քրեական գործի շրջանակներում ինքը չի հարցաքննվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |